12:44  ,  27 մարտի, 2023

Մբապե․ Պլատինին լեգենդ է, բայց ես կգերազանցեմ նրա ցուցանիշը

Ֆրանսիայի հավաքականի եւ Փարիզի ՊՍԺ-ի 24-ամյա հարձակվող Կիլիան Մբապեին 3 գոլ է բաժանում ազգային թիմում Միշել Պլատինիի ցուցանիշից՝ 41 գոլ։ Մբապեն 67 խաղում խփել է 38 գոլ եւ 5-րդն է Ֆրանսիայի հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուների ցուցակում։

«Մեծ պատիվ է եւ հերթական նշաձող, որը պետք է նվաճել։ Պլատինին բացարձակ լեգենդ է, բայց ես կգերազանցեմ նրա ցուցանիշը։ Դրանից ոչինչ չի փոխվի։ Պլատինին կմնա ֆրանսիական ֆուտբոլի անվիճելի լեգենդների շարքում»,- Մբապեի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Ֆրանսիայի հավաքականի լավագույն ռմբարկուն Օլիվիե Ժիրուն է (53 գոլ)։ Լավագույն եռյակում են նաեւ Թիերի Անրին (51) եւ Անտուան Գրիզմանը (43)։

Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի երկրորդ տուրում Ֆրանսիայի հավաքականը մարտի 27-ին կմրցի Իռլանդիայի թիմի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում