12:02  ,  27 մարտի, 2023

Սելարայանը, Բրիասկո-Բալեկյանը և Բաբայանը չեն խաղա Կիպրոսի դեմ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի խաղացողներ Լուկաս Սելարայանը («Քոլամբուս Քրյու»), Նորբերտո Բրիասկո-Բալեկյանը («Բոկա Խունիորս») և Էդգար Բաբայանը («Ռանդերս»), համաձայն նախնական պայմանավորվածության, վերադարձել են իրենց ակումբներ և չեն մասնակցի Հայաստան - Կիպրոս ընկերական հանդիպմանը, հաղորդում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը։

Հավաքականի ճամբարը վնասվածքի պատճառով լքել է նաև Անդրե Կալիսիրը («Բրոմապոյկարնա»)։

Տարոն Ոսկանյանի («Ալաշկերտ») վնասվածքը շատ լուրջ չէ: Ազգային հավաքականի կենտրոնական պաշտպանի մոտ ախտորոշվել է ձախ սրունք-թաթային հոդի և նրբոլոքի վնասվածք։ Բուժումն ու վերականգնումը կտևի մոտ 20 օր։

Մյունխենի «Բավարիայի» երկրորդ թիմի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը կարող է իր նորամուտը նշել Կիպրոսի հավաքականի դեմ խաղում, որը տեղի կունենա մարտի 28-ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում եւ կմեկնարկի 19:00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով