11:41  ,  27 մարտի, 2023

Հիկարու Նակամուրան նվաճեց Ամերիկայի գավաթը

Հիկարու Նակամուրան նվաճեց Սենթ Լուիսում ավարտված շախմատի Ամերիկայի գավաթի խաղարկության հաղթողի կոչումը։ Եզրափակիչում աշխարհի 6-րդ համարը մրցեց 8-րդ համր Ուեսլի Սոյի հետ եւ առավելության հասավ 2,5:1,5 հաշվով։ Երկու դասական պարտիաներն ավարտվեցին ոչ ոքի։ Արագ խաղի երկու պարտիայում Նակամուրան հաղթեց 1,5:0,5 հաշվով։

Կիսաեզրափակիչում Նակամուրան պայքարից դուրս էր թողել Լենիեր Դոմինգես Պերեսի, Սոն՝ Ֆաբիանո Կարուանային։

Ամերիկայի գավաթին մասնակցում էին նաեւ Լեւոն Արոնյանն ու Սամուել Սեւյանը, որոնք չէին հաղթահարել քառորդ եզրափակիչի արգելքը։

Ամերիկայի գավաթի մրցանակային հիմնադրամը 300 հազար դոլար էր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում