11:18  ,  27 մարտի, 2023

Վան Պերսի․ Կարծում եմ՝ «Արսենալը» կնվաճի տիտղոսը

Լոնդոնի «Արսենալի» եւ Նիդեռլանդների հավաքականի նախկին հարձակվող Ռոբին վան Պերսին կանխատեսել է, որ Անգլիայի չեմպիոնի տիտղոսն այս մրցաշրջանում կնվաճի իսպանացի Միկել Արտետայի գլխավորած թիմը։

«Մրցաշրջանի այս հատվածում ամեն միավորը կարեւոր է։ «Արսենալը» մի քանի շատ բարդ հանդիպումներ ունեցավ եւ կարողացավ դրանցում 3-ական միավոր նվաճել։ Այդպես են խաղում չեմպիոնները, եւ նրանք ապացուցում են դա։

Բայց մրցաշրջանի վերջում առավել բարդ է։ Իհարկե, հետաքրքիր է հետեւել «Արսենալի» եւ «Մանչեսթեր Սիթիի» չեմպիոնական մրցավազքին, բայց կարծում եմ՝ «Արսենալը» կնվաճի տիտղոսը։ Վաղուց նրանք չեն հասել չեմպիոնության։ Ես շատ ուրախ կլինեմ»,- Վան Պերսիի խոսքը մեջբերում է Sky Sports-ը։

Անգլիայի առաջնության 28 խաղից հետո «Արսենալը» 69 միավորով գլխավորում է  մրցաշարային աղյուսակը։ Երկրորդ տեղում գտնվող «Մանչեսթեր Սիթին» անցկացրել է 27 հանդիպում եւ ունի 61 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում