10:45  ,  27 մարտի, 2023

Ռոնալդու․ Հասանք մեր նպատակին

Պորտուգալիայի հավաքականի եւ Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրի» 38-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն սոցիալական ցանցերում արած գրառումով մեկնաբանել է հաջող մեկնարկը Եվրո-2024-ի ընտրական մրցաշարում։

«Երկու հանդիպում, երկու հաղթանակը։ Հասանք մեր նպատակին։ Ուրախ եմ, որ ներդրում ունեցա որակավորման շատ հաջող մեկնարկում։ Առա՛ջ»,- գրել է Ռոնալդուն։

Առաջին երկու խաղերում Պորտուգալիան հաղթել է Լիխտենշտեյնին (4:0) եւ Լյուքսեմբուրգին (6:0)։ Երկու հանդիպումներում էլ Ռոնալդուն դարձել է դուբլի հեղինակ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում