01:40  ,  27 մարտի, 2023

«Տոտենհեմը» հեռացրեց Անտոնիո Կոնտեին

Լոնդոնի «Տոտենհեմը» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացրեց իտալացի Անտոնիո Կոնտեին, հաղորդում է անգլիական ակումբի մամուլի ծառայությունը։

«Շնորհակալություն ենք հայտնում Անտոնիոյին ներդրման համար եւ մաղթում ամենայն բարիք ապագայում։ Կրիստաին Ստելինին կլինի թիմի գլխավոր մարզիչի պաշտոնակատարը մինչեւ մրցաշրջանի ավարտը, նրա օգնականը կլինի Ռայան Մեյսոնը»,- նշվում է «Տոտենհեմի» հաղորդագրությունում։

Անգլիայի առաջնության 28 խաղից հետո «Տոտենհեմը» 49 միավորով չորրորդն է։ Թիմը դուրս է մնացել Չեմպիոնների լիգայից եւ Անգլիայի գավաթի խաղարկությունից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Լրահոս