01:20  ,  27 մարտի, 2023

Մայամի․ Ալկարասը դուրս եկավ 1/8 եզրափակիչ

Մայամիում անցկացվող թենիսի «Մասթերս» շարքի մրցաշարում աշխարհի առաջին ռակետ Կառլոս Ալկարասը դուրս եկավ 1/8 եզրափակիչ։

Իսպանացի թենիսիստը մրցեց սերբ Դուշան Լայովիչի հետ եւ առավելության հասավ երկու սեթում՝ 6:0, 7:6 (7:5): Պայքարը տեւեց 1 ժամ, 32 րոպե։

Ալկարասի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 19-րդ ռակետ, ամերիկացի Թոմի Փոլը, որը 6:3, 7:5 հաշվով պարտության մատնեց իսպանացի Ալեխանդրո Դավիդովիչ-Ֆոկինային։

Մայամիի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 8,8 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով