23:16  ,  26 մարտի, 2023

ԵԱ․ Աննա Սարգսյանը երրորդ անընդմեջ հաղթանակը տարավ եւ կես միավոր է հետ առաջատարներից

Չեռնոգորիայում ընթացող շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունում Հայաստանի 6 ներկայացուցիչներից Աննա Սարգսյանը երրորդ անընդմեջ հաղթանակը տարավ եւ 6 միավորով բաժանում է 3-8-րդ տեղերը։ Առաջատարներ Մերի Արաբիձեն (Վրաստան) ու Ալեքսանդրա Մալցեւսկայան (Լեհաստան) ունեն 6,5 միավոր։

Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանն ու Մարիամ Մկրտչյանը 8-րդ տուրում խաղացին ոչ ոքի եւ 5,5-ական միավորով բաժանում են 9-19-րդ տեղերը։

Սուսաննա Գաբոյանն (4 միավոր) ու Պոլինա Կոբակը (3,5) պարտություն կրեցին։

Առաջնության ավարտին մնացել է երեք տուր։

Ֆոտո՝ ՀՇՖ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում