Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի երկրորդ տուրում C խմբում Անգլիայի հավաքականը Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում մրցեց Ուկրաինայի թիմի հետ։ Գարեթ Սաութգեյթի գլխավորած թիմը հաղթեց 2:0 հաշվով։ Առաջին խաղակեսում աչքի ընկան «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը եւ «Արսենալի» կիսապաշտպան Բուկայո Սական։
Անգլիան 6 միավորով խմբի առաջատարն է։ Առաջին տուրում անգլիացիները 2:1 հաշվով հաղթել էին Իտալիային։
H խմբում Սլովենիայի հավաքականը 2:0 հաշվով առավելության հասավ Սան Մարինոյի նկատմամբ եւ 6 միավորով առաջատարն է։ Առաջին տուրում սլովենացիները 2:1 հաշվով հաղթել էին Ղազախստանի թիմին։
J խմբում Իսլանդիայի հավաքականը 7:0 հաշվով պարտության մատնեց Լիխտենշտեյին եւ ունի 3 միավոր։ Առաջին տուրում իսլանդացիները 0:3 հաշվով պարտվել էին Բոսնիա-Հերցեգովինային։
Եվրո-2024, ընտրական փուլ, երկրորդ տուր
C խումբ
Անգլիա - Ուկրաինա՝ 2:0 (տեսանյութ)
Հարի Քեյն, 37, Բուկայո Սակա, 40
Մալթա - Իտալիա՝ 22:45 (Երեւանի ժամանակ)
H խումբ
Սլովենիա - Սան Մարինո՝ 2:0 (տեսանյութ)
Բենյամին Շեշկո, 57, Ռոբերտո Դի Մայո, 60, ինքնագոլ
Ղազախստան - Դանիա՝ 3:2 (տեսանյութ)
Բակտիյոր Զայնուտդինով, 73, 11մ, Ասխատ Տագիբերգեն, 86, Աբատ Այիմբետով, 89 - Ռասմուս Հոյլուն, 21, 36
Հյուսիսային Իռլանդիա - Ֆինլանդիա` 22:45
J խումբ
Լիխտենշտեյն - Իսլանդիա՝ 0:7 (տեսանյութ)
Դավիդ Օլաֆսոն, 4, Հակոն-Առնար Հարալդսոն, 38, Արոն Գունարսոն, 48, 68, 73, 11մ, Անդրի Գուդյոնսեն, 85, Միքայել Էլերտսոն, 87
Լյուքսեմբուրգ - Պորտուգալիա՝ 22:45
Սլովակիա - Բոսնիա եւ Հերցեգովինա՝ 22:45
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում