20:58  ,  26 մարտի, 2023

Ռուսաստանի հավաքականը հաղթեց Իրաքի թիմին (տեսանյութ)

Ֆուտբոլի Ռուսաստանի հավաքականը 2021թ․ նոյեմբերից հետո առաջին անգամ միջազգային հանդիպում անցկացրեց սեփական խաղադաշտում։

Վալերի Կարպինի գլխավորած թիմը Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած ընկերական խաղում մրցեց Իրաքի թիմի հետ եւ առավելության հասավ 2:0 հաշվով։

50-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Մոսկվայի «Լոկոմոտիվի» կիսապաշտպան Անտոն Միրանչուկը։ 8 րոպե անց աչքի ընկավ «Լոկոմոտիվի» հարձակվող Սերգեյ Պինյաեւը, որը 18 տարեկան, 4 ամսական, 24 օրականում դարձավ Ռուսաստանի հավաքականի պատմության մեջ գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը։

Նախորդ ընկերական խաղում Ռուսաստանի թիմը մարտի 23-ին Թեհրանում 1:1 հաշվով ոչ ոքի էր խաղացել Իրանի հավաքականի հետ։

Ռուս-ուկրաինական պատերազմի հետեւանքով Ռուսաստանի հավաքականը հեռացված է պաշտոնական միջազգային մրցումներից եւ չի մասնակցում Եվրո-2024-ին ընտրական փուլին։

Ընկերական հանդիպում

Ռուսաստան - Իրաք՝ 2:0 

Անտոն Միրանչուկ, 50, Սերգեյ Պինյաեւ, 58

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում