17:32  ,  26 մարտի, 2023

Ուգոչուկվու Իվու․ Հանդիպումը շատ բարդ ստացվեց, մրցակիցն ուժեղ էր

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նորեկ, «Ուրարտուի» նիգերացի կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն մեկնաբանել է Թուրքիայից կրած 1:2 հաշվով պարտությունը Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի մեկնարկային խաղում։

«Հանդիպումը շատ բարդ ստացվեց, մրցակիցն ուժեղ էր, բայց մենք փորձում էինք չզիջել, որոշ դրվագներում ավելի լավ էինք խաղում։ Շատ ուրախ եմ նման պատասխանատու խաղում նորամուտս նշելու համար, հուսով եմ՝ արժանի խաղ ցուցադրեցի։

Մարզադաշտում ապշեցուցիչ մթնոլորտ էր, երկրպագուները մեզ աջակցում էին ամբողջ 90 րոպեների ընթացքում, դա անհավանական էր։

Ես կշարունակեմ քրտնաջան աշխատել, որպեսզի լավագույնս հանդես գամ ամեն խաղում, երբ ինձ նորից նման հնարավորություն կընձեռվի»,- Իվուի խոսքը մեջբերում է «Ուրարտուի» կայքը:

Հայաստանի հավաքականը մարտի 28-ին Երեւանում կանցկացնի ընկերական հանդիպում Կիպրոսի թիմի հետ։

Ֆոտո՝ fcurartu.am

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում