16:23  ,  26 մարտի, 2023

Կուրտուան վնասվածք է ստացել եւ հավաքականից վերադարձել է «Ռեալ»

Բելգիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան վնասվածքի պատճառով ազգային թիմից ժամանակից շուտ վերադարձել է Արքայական ակումբ, հաղորդում է հավաքականի մամուլի ծառայությունը։

Կուրտուան մարտի 24-ին Բելգիայի հավաքականի կազմում մասնակցել էր Շվեդիայի թիմի դեմ Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի առաջին տուրի խաղին։ Բելգիացիները հաղթել էին 3:0 հաշվով Միլանի «Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուի հեթ-տրիկի շնորհիվ։

Կուրտուան մկանային խնդիրների պատճառով բաց կթողնի Գերմանիայի հավաքականի հետ ընկերական հանդիպումը, որը նախատեսված է մարտի 28-ին։

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Կուրտուան մասնակցել է 20 հանդիպման, բաց է թողել 18 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում