15:42  ,  26 մարտի, 2023

«Մանչեսթեր Սիթին» պատրաստ է Էրլինգ Հոլանդին վճարել շաբաթական 570 հազար եվրո

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» պատրաստ է բարձրացնել 22-ամյա նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդի աշխատավարձը, եթե նա կնքի նոր պայմանագիր եւ չքննարկի այլ ակումբ տեղափոխվելու տարբերակներ, հաղորդում է The Sun-ը։

Մանչեսթերյան ակումբը Էրլինգ Հոլանդին կառաջարկի շաբաթական 570 հազար եվրո աշխատավարձ։ Այժմ նա ստանում է 427,5 հազար եվրո՝ բելգիացի կիսապաշտպան Կեւին Դե Բրույնեի չափ։

«Մանչեսթեր Սիթին» ցանկանում է Հոլանդի հետ կնքել պայմանագիր, որը նախատեսված կլինի մինչեւ 2028թ․ հունիս։ Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2027թ․ հունիս։

Հոլանդին ձեռք բերելու ցանկություն ունի Մադրիդի «Ռեալը», որը մտադիր է 2024-ի ամռանը կազմել նոր աստղային եռյակ՝ Հոլանդ, Վինիսիուս եւ Մբապե։

Ընթացիկ մրցաշրջանում Հոլանդը «Մանչեսթեր Սիթիի» հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 37 հանդիպման, խփել է 42 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում