14:39  ,  26 մարտի, 2023

Արսեն Բեգլարյան․ Ցավոք, մեր կողմից թերագնահատման զգացողություն առաջացրեց խաղը

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ «Ուրարտուի» դարպասապահ Արսեն Բեգլարյանը մեկնաբանել է Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի առաջին տուրի տնային խաղում Թուրքիայից կրած 1:2 հաշվով պարտությունը։

«Հանդիպումն առաջին հերթին զգացմունքային ստացվեց, և, ցավոք, մեր կողմից թերագնահատման զգացողություն առաջացրեց: Նոր մարզիչը իր տեսլականն ու կարգուկանոնն է բերում թիմ, կարծում եմ՝ դա երևում է նաև դրսից։ Այս գործընթացը որոշակի ժամանակ կպահանջի, և մենք պետք է հնարավորինս արագ և լավագույնս յուրացնենք նոր սկզբունքները։

Ես շնորհակալ եմ Ալեքսանդր Պետրակովին ընձեռած հնարավորության համար, նա մեզ ասաց․ «Հայ խաղացողների շատ սերունդներ կերազեին մեր տեղում լինել», և դա իսկապես այդպես է։

Իմ հերթին, փորձեցի խաղալ այնպես, ինչպես կարող եմ: Այդուհանդերձ, երկար ընդմիջումից հետո սովորականից շատ ավելի բարձր մակարդակում խաղալը հեշտ չէ»,- Արսեն Բեգլարյանի խոսքը մեջբերում է «Ուրարտուի» կայքը:

Հայաստանի հավաքականը մարտի 28-ին Երեւանում կանցկացնի ընկերական հանդիպում Կիպրոսի թիմի հետ։

Ֆոտո՝ fcurartu.am

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով