13:15  ,  26 մարտի, 2023

Ալ-Խելաիֆի․ Պրեմիեր լիգայի վերջին թիմն ավելի շատ գումար է ստանում հեռուստաիրավունքներից, քան ՊՍԺ-ն

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին համեմատել է Անգլիայի եւ Ֆրանսիայի առաջնությունների ֆինանսական հնարավորությունները։

«Անգլիայի Պրեմիեր լիգան անհավանական է։ Այնտեղ խրախուսվում են ներդրումները, արդյունավետ պայքարում են ցանցահենության դեմ՝ պաշտպանելով հեղինակային իրավունքները եւ գրագետ բաշխում են եկամուտները։ Մյուս լիգաները պետք է կատարելագործվեն՝ այդ մակարդակին հասնելու համար։

Անցած տարի Անգլիայի առաջնությունում վերջին տեղը գրաված թիմը հեռուստաիրավունքի եկամուտներից երկու անգամ շատ գումար է ստացել, քան ՊՍԺ-ն Ֆրանսիայի առաջնությունում»,- Ալ-Խելաիֆիի խոսքը մեջբերում է Marca-ն։

Ֆրանսիայի ընթացիկ առաջնության 28 տուրից հետո ՊՍԺ-ն 66 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 7 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Մարսելից»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում