12:07  ,  26 մարտի, 2023

ԵԱ․ Դանիելյանը, Մկրտչյանն ու Սարգսյանը 1-ական միավոր հետ են առաջատարից

Չեռնոգորիայում շարունակվող շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնության 7-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից Աննա Սարգսյանը, Սուսաննա Գաբոյանը հաղթանակ են տարել, Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկրտչյանը, Պոլինա Կոբակը ոչ ոքի են խաղացել։

Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկտչյանն ու Աննա Սարգսյանը 5-ական միավորով բաժանում էին 6-21-րդ տեղերը եւ 1-ական միավոր են հետ միանձնյա առաջատար Օլիվիա Կիոլբասայից (Լեհաստան)։

Առաջնության ավարտին մնացել է 4 տուր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում