11:05  ,  26 մարտի, 2023

Մայամի․ Խաչանովի եւ Մեդվեդեւի հաղթական մեկնարկը (տեսանյութ)

ԱՄՆ-ի Մայամի քաղաքում անցկացվող «Մասթերս» մրցաշարում հաղթանակով մեկնարկեցին ռուսաստանցիներ Կարեն Խաչանովն ու Դանիիլ Մեդվեդեւը։

Աշխարհի 16-րդ ռակետ Կարեն Խաչոնվը մրցեց 73-րդ ռակետ, արգենտինացի Տոմաս Մարտին Էտչեւերիի հետ եւ առավելության հասավ երեք սեթում՝ 6:1, 3:6, 6:3 հաշվով։

Աշխարհի 5-րդ ռակետ Դանիիլ Մեդվեդեւը 6:1, 6:2 հաշվով պարտության մատնեց 84-րդ ռակետ, իսպանացի Ռոբերտո Կարբալիես-Բաենային։

Մեդվեդեւի հաջորդ մրցակիցը կլինի սլովակ Ալեքս Մոլչանը, Խաչանովը կմրցի չեխ Իրժի Լեհեչկայի հետ։

Մայամիի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 8,8 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով