10:01  ,  26 մարտի, 2023

Գերմանիայի հավաքականը խնդիրներ չունեցավ, Բրազիլիան պարտվեց (տեսանյութ)

Ֆուտբոլի Գերմանիայի հավաքականը Մայնցում ընկերական հանդիպում անցկացրեց Պերուի թիմի հետ եւ առավելության հասավ 2:0 հաշվով։

Դուբլի հեղինակ դարձավ Բրեմենի «Վերդերի» հարձակվող Նիկլաս Ֆուլկրուգը։

Բրազիլիայի հավաքականը Տանժերում հյուրընկալվեց Մարոկկոյի թիմին եւ պարտություն կրեց 1:2 հաշվով։

Մարոկկոյին հաղթանակ բերեցին Քաթարի «Ալ Ռայանի» հարձակվող Սոֆիան Բուֆալի եւ իտալական «Սամպդորիայի» կիսապաշտպան Աբդելհամիդ Սաբիրիի գոլերը։

Բրազիլացիներից աչքի ընկավ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Կազեմիրոն։

Ընկերական հանդիպումներ

Գերմանիա - Պերու՝ 2:0 (տեսանյութ)

Նիկլաս Ֆուլկրուգ 12, 33

Չիրացրած 11մ՝ Կայ Հավերց (Գերմանիա), 68

Մարոկկո - Բրազիլիա՝ 2:1 (տեսանյութ)

Սոֆիան Բուֆալ, 29, Աբդելհամիդ Սաբիրի, 79 - Կազեմիրո, 67

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս