01:06  ,  26 մարտի, 2023

Յուրա Մովսիսյան․ Լավ պայքարեցին տղաները

Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանը ֆեյսբուքյան գրառումով մեկնաբանել է ազգային թիմի խաղը Թուրքիայի դեմ։ Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի առաջին տուրի տնային խաղում ուկրաինացի Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմը պարտություն է կրել 1:2 հաշվով։

«Լավ պայքարեցին տղաները։ Նայենք դեպի առաջ»,- գրել է Յուրա Մովսիսյանը։

Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի հաջորդ խաղում Հայաստանի հավաքականը հունիսի 16-ին կհյուրընկալվի Ուելսի թիմին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում