23:36  ,  25 մարտի, 2023

Ալեքսանդր Պետրակով․ Ներողություն եմ խնդրում երկրպագուներից պարտության համար

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի ուկրաինացի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հետխաղային ասուլիսում մեկնաբանել է Թուրքիայի հավաքականից կրած 1:2 հաշվով պարտությունը Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի առաջին տուրի տնային խաղում։

«Շատ հավանեցի մթնոլորտը ստադիոնում, երկրպագուներից ներողություն եմ խնդրում պարտության համար։ Միշտ մեղավոր է գլխավոր մարզիչը պատրության համար։

Երբեք չեմ գնահատում մրցավարությունը։ Խաղի ընթացքում իմ արձագանքը զուտ հույզեր էին։ Ես հուզական մարդ եմ, երբեք չեմ նստում խաղի ընթացքում, միշտ խաղի մեջ եմ։ Նույնիսկ, չգիտեի, թե ովքեր էին սպասարկում։ Գիտեմ, որ ինչ-որ իսպանացիներ էին։ Լավ է, որ Մատեո Լաոսը չէր եկել։

Փորձի խնդիր էր։ Կփնտրեմ նոր խաղացողների, երիտասարդներին խաղալու հնարավորություն կտամ։ Կսովորեցնեմ նրանց, եթե վստահեն ինձ։ Ես մտա հանդերձարան, շնորհակալություն հայտնեցի։ Ասացի, որ պետք է վստահեն մարզչական շտաբին։ Խաղացողներին ասացի, որ որեւէ կշտամբանք, մեղադրանք չունեմ»,- նշեց Ալեքսանդր Պետրակովը։

Մարտի 28-ին Հայաստանի հավաքականը Երեւանում ընկերական հանդիպում կանցկացնի Կիպրոսի հավաքականի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս