20:23  ,  25 մարտի, 2023

Եվրո-2024. Շոտլանդիայի թիմը հաղթեց Կիպրոսին (տեսանյութ)

Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի առաջին տուրում Շոտլանդիայի հավաքականն ընդունեց Կիպրոսի թիմին եւ հաղթանակ տարավ 3:0 հաշվով։

Դուբլի հեղինակ դարձավ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Սքոթ Մաքթոմինայը։ Աչքի ընկավ նաեւ անգլիական «Աստոն Վիլայի» կիսապաշտպան Ջոն Մաքգինը։

A խմբի մյուս խաղում Իսպանիայի հավաքականը կընդունի Նորվեգիայի թիմին։

Եվրո-2024, ընտրական մրցաշար, առաջին տուր

A խումբ

Շոտլանդիա - Կիպրոս՝ 3:0 (տեսանյութ)

Ջոն Մաքգին, 21, Սքոթ Մաքթոմինայ, 87, 90+3

Հեռացում՝ Նիկոլաս Իոանու (Կիպրոս), 90+5, երկրորդ դեղին քարտ

Իսպանիա - Նորվեգիա՝ 23:45 (Երեւանի ժամանակ)

D խումբ

Հայաստան - Թուրքիա՝ 21:00

Խորվաթիա - Ուելս՝ 23:45

I խումբ

Բելառուս - Շվեյցարիա՝ 21:00

Իսրայել - Կոսովո՝ 21:00

Անդորրա - Ռումինիա՝ 23:45

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում