19:01  ,  25 մարտի, 2023

18-ամյա Անաստասիա Դեմուրչյանը՝ աշխարհի չեմպիոն

Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում անցկացվող բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնությունում 70 կգ քաշայինների չեմպիոնի տիտղոսը նվաճել է ռուսաստանցի Անաստասիա Դեմուրչյանը։

Անապա քաղաքը ներկայացնող հայ մարզուհին եզրափակիչում 5:0 հաշվով պարտության է մատնել ավստրալացի Ֆրենսիս Սքոթին։

18-ամյա մարզուհին 2022թ․ Ռուսաստանի չեմպիոնն է։

Աշխարհի առաջնությունում տարած հաղթանակի համար նա ստացել է 100 հազար դոլար։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում