18:02  ,  25 մարտի, 2023

Հայաստանի հավաքականի երկրպագուների երթը Երեւանում՝ ուղիղ

Ֆուտբոլի ազգային հավաքականի երկրպագուների FAF շարժումը Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի առաջին մրցափուլի Հայաստան - Թուրքիա խաղից առաջ Երեւանում անցկացնում է միասնական երթ, որը մեկնարկել է Ֆրանսիայի հրապարակից։

Ազգային հավաքականի Red Eagles / Կարմիր Արծիվներ ֆան ակումբը երթ է անցկացնում Հանրապետության հրապարակից։

Հայաստան - Թուրքիա հանդիպումը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կմեկնարկի 21:00-ին։

ՈւԵՖԱ-ի հատուկ որոշմամբ՝ Թուրքիայի հավաքականի երկրպագուների համար տոմսեր չեն հատկացվել, թուրք երկրպագուներ Հայաստան չեն ժամանել։

Հայաստանի եւ Թուրքիայի հավաքականները Խորվաթիայի, Լատվիայի եւ Ուելսի թիմերի հետ ընդգրկված են D խմբում։

Ֆոտո՝ Էմմա Ասատրյանի

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս