17:30  ,  25 մարտի, 2023

Գեղասահքի ԱԱ․ Ճապոնիան նվաճեց երրորդ ոսկե մեդալը (տեսանյութ)

Ճապոնիայի Սայտամա քաղաքում անցկացվող գեղասահքի աշխարհի առաջնությունում տղամարդկանց մենասահքի չեմպիոնի տիտղոսը նվաճեց ճապոնացի Շոմա Ունոն՝ պաշտպանելով անցած տարի նվաճած աշխարհի չեմպիոնի տիտղոսը։

Ճապոնիան երրորդ ոսկե մեդալը նվաճեց այս առաջնությունում։ Կանանց մենասահքում աշխարհի չեմպիոն էր դարձել Կաորի Սակամոտոն։ Սպորտային զույգերի պայքարում հաղթել էին Ռիկու Միուրան ոի Ռյուիչի Կիհարան։

Գեղասահքի ԱԱ, մենասահք, տղամարդիկ

  1. Շոմա Ունո (Ճապոնիա)՝ 301,14
  2. Չա Ջուն Հվան (Հարավային Կորեա)՝ 296,03
  3. Իլյա Մալինին (ԱՄՆ)՝ 288,44
  4. Կեւին Այմոզ (Ֆրանսիա)՝ 282,97
  5. Ջեյսոն Բրաուն (ԱՄՆ)՝ 280,04

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում