16:31  ,  25 մարտի, 2023

Թոմաս Տուխել․ Երբ խոսքը «Բավարիայի» մասին է, միշտ նպատակը հաղթանակն է

Գերմանացի Թոմաս Տուխելը մեկնաբանել է Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչի պաշտոնում իր նշանակումը։

«Մեծ պատիվ է «Բավարիայի» հետ պայմանագիր կնքելը։ Վստահության համար հատուկ շնորհակալություն եմ հայտնում ակումբի ղեկավարներին՝ Օլիվեր Կանին, Հասան Սալիհամիջիչին, Հերբերտ Հայներին եւ Ուլի Հյոնեսին։ Նույնիսկ, տեւական ժամանակ օտարերկրյա ակումբների հետ աշխատելուց հետ, միեւնույն է՝ գիտակցում ես «Բավարիայի» նշանակությունը։

Երբ խոսքը «Բավարիայի» մասին է, միշտ նպատակը հաղթանակն է եւ դրան հասնելու արդյունավետ եւ գրավիչ ճանապարհը։ Այս թիմի կազմը ամենատաղանդավորներից եւ լավագույններից մեկն է Եվրոպայում։ Անհամբեր սպասում եմ աշխատանիս մեկնարկին»,- Տուխելի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը։

Տուխելը գլխավոր մարզիչի պաշտոնում փոխարինել է գերմանացի Յուլիան Նագելսմանին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում