15:48  ,  25 մարտի, 2023

Նիդեռլանդների թիմը 60 տարում երկրորդ անգամ պարտվեց 0:4

Նիդեռլանդների հավաքականը 60 տարում երկրորդ անգամ պարտվեց 0:4 հաշվով։ Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի առաջին տուրում հոլանդացիները այդ հաշվով պարտվեցին աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիային։

2017-ին եւս Նիդեռլանդների թիմը 0:4 հաշվով պարտվել էր ֆրանսիացիներին։ Երկու հանդիպումներ էլ տեղի են ունեցել Փարիզի «Ստադ դե Ֆրանս» ստադիոնում, հաղորդում է Opta-ն։

B խմբում Ֆրանսիայի եւ Նիդեռլանդների հետ ընդգրկված են Հունաստանի, Իռլանդիայի եւ Ջիբրալթարի հավաքականները։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում