14:09  ,  25 մարտի, 2023

«Արսենալը» կվաճառի 7 խաղացողի

Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջատար «Արսենալը» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կվաճառի 7 ֆուտբոլիստի։ Լոնդոնյան ակումբը մտադիր է վաճառել հարձակվող Նիկոլա Պեպեին, որն այժմ վարձակալությամբ հանդես է գալիս ֆրանսիական «Նիցայում», հաղորդում է Goal.com-ը։ 2019-ի օգոստոսին «Արսենալը» նրա տրանսֆերի համար ֆրանսիական «Լիլին» վճարել էր 80 միլիոն եվրո։

«Արսենալը» կփորձի վաճառել նաեւ դարպասապահ Ալեքս Ռունարսոնին, պաշտպաններ Պաբլո Մարիին, Սեդրիկ Սոարեշին, Նունու Տավարեշին, կիսապաշտպաններ Սամբի Լոկոնգեին եւ Էյնսլի Մեթլանդ-Նայլսին։

Գրավիչ առաջարկների դեպքում՝ իսպանացի Միկել Արտետայի գլխավորած թիմը պատրաստ է բաժանվել նաեւ հարձակվող Ֆոլարին Բալոգանից, պաշտպաններ Կիրան Տիրնիից եւ Ռոբ Հոլդինգից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում