11:20  ,  25 մարտի, 2023

Գեղասահքի ԱԱ․ ԱՄՆ-ի պարային զույգը նվաճեց ոսկե մեդալները (տեսանյութ)

Ճապոնիայի Սայտամա քաղաքում անցկացվող գեղասահքի աշխարհի առաջնությունում ամերիկացիներ Մեդիսոն Չոկն ու Էվան Բեյթսը նվաճեցին պարային զույգերի ոսկե մեդալները։ Նրանք առաջին անգամ դարձան աշխարհի չեմպիոն։ Սրանից առաջ նրանց լավագույն արդյունքը եղել էր 2015թ․ աշխարհի առաջնության արծաթե մեդալները։

Երկրորդ տեղը գրավեց Իտալիայի պարային զույգը՝ Շարլեն Գինյար - Մարկո Ֆաբրի։ Բրոնզե մեդալակիրներ դարձան կանադացիներ Փայփեր Գիլեսն ու Փոլ Պուարիեն։

Գեղասահքի ԱԱ, պարային զույգեր

  1. Մեդիսոն Չոկ - Էվան Բեյթս (ԱՄՆ)՝ 226,01
  2. Շարլեն Գինյար - Մարկո Ֆաբրի (Իտալիա)՝ 219,85
  3. Փայփեր Գիլես - Փոլ Պուարիե (Կանադա)՝ 217,88

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում