02:54  ,  25 մարտի, 2023

Մայամի․ Ալկարասը մեկնարկեց վստահ հաղթանակով՝ 6:0, 6:2 (տեսանյութ)

Աշխարհի առաջին ռակետ Կառլոս Ալկարասը վստահ հաղթանակով մեկնարկեց Մայամիում անցկացվող «Մասթերս» մրցաշարում։ 19-ամյա իսպանացի թենիսիստը մրցեց արգենտինացի Ֆակունդո Բագնիսի (աշխարհի 100-րդ ռակետ) հետ եւ հաղթեց 6:0, 6:2 հաշվով։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 6 րոպե։

Ալկարասի հաջորդ մրցակիցը կլինի սերբ Դուշան Լայովիչի եւ ամերիկացի Մաքսիմ Կրեսիի դիմակայության հաղթողը։

Մայամիի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 8,8 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում