22:56  ,  24 մարտի, 2023

Եվրո-2024․ Բուլղարիայի թիմը տանը պարտվեց Չեռնոգորիային (տեսանյութ)

Ֆուտբոլի Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի առաջին տուրում հանդիպեցին G խմբում ընդգրկված Բուլղարիայի եւ Չեռնոգորիայի հավաքականները։

1:0 հաշվով առավելության հասան հյուրերը։ Չեռնոգորիայի թիմի միակ գոլը 70-րդ րոպեին խփեց Սլովակիայի «Դունայսկա Ստրեդա» թիմի 22-ամյա հարձակվող Նիկոլա Կրստովիչը։

G խմբի մյուս խաղում կմրցեն Սերբիայի եւ Լիտվայի հավաքականները։

Եվրո-2024, ընտրական մրցաշար, առաջին տուր

G խումբ

Բուլղարիա - Չեռնոգորիա՝ 0:1 (տեսանյութ)

Նիկոլա Կրստովիչ, 70

Սերբիա - Լիտվա՝ 23:45 (Երեւանի ժամանակ)

B խումբ

Ֆրանսիա - Նիդեռլանդներ՝ 23:45

Ջիբրալթար - Հունաստան՝ 23:45

E խումբ

Չեխիա - Լեհաստան՝ 23:45

Մոլդովա - Ֆարերյան կղզիներ՝ 23:45

F խումբ

Շվեդիա - Բելգիա՝ 23:45

Ավստրիա - Ադրբեջան՝ 23:45

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում