22:27  ,  24 մարտի, 2023

Գավին հեռացվել է «Բարսելոնայի» հայտացուցակից

«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին հեռացվել է իսպանացի Չավիի գլխավորած թիմի հայտացուցակից Իսպանիայի առաջնության պաշտոնական կայքում։ 18-ամյա ֆուտբոլիստը 2022թ․ սեպտեմբերին ակումբի հետ նոր պայմանագիր կնքելուց հետո հանդես էր գալիս 6 համարի խաղաշապիկով, հիմա նա դարձյալ կհայտավորվի «Բարսելոնա Աթլետիկ» թիմից եւ կվերադառնա 30 համարի խաղաշապիկին։

Լա Լիգան բողոքարկել էր Գավիի հետ նոր պայմանագիրը՝ համարելով, որ կատալոնական ակումբը չունի բավարար ֆինանսական հնարավորություն այդպիսի գործարքի համար։

Գավին «Բարսելոնայի» գլխավոր թիմում հանդես է գալիս անցած մրցաշրջանից։ Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 37 հանդիպման, խփել 2 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում