21:11  ,  24 մարտի, 2023

«Նապոլին» նոր պայմանագիր կառաջարկի Սպալետիին

Իտալիայի առաջնության առաջատար «Նապոլիի» նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը ցանկանում է երկարաձգել համագործակցությունը թիմի գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետիի հետ։ Նեապոլյան ակումբն աշխատավարձի բարձրացմամբ նոր պայմանագիր կառաջարկի 64-ամյա իտալացի մասնագետին, հաղորդում է իտալական Gazzetta dello Sport-ը։

Սպալետին 2021 թվականից է գլխավորում «Նապոլին», որն Իտալիայի ընթացիկ առաջնության 27 տուրից հետո 71 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 19 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Լացիոյից»։ «Նապոլին» արգենտինացի Դիեգո Մարադոնայի ժամանակներից հետո առաջին անգամ մոտ է չեմպիոնության։ «Նապոլին» նաեւ առաջին անգամ դուրս է եկել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ եւ կմրցի «Միլանի» հետ։

Սպալետիի գործող պայմանագիրը «Նապոլիի» հետ նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում