20:42  ,  24 մարտի, 2023

«Չելսին» ցանկանում է ձեռք բերել «Բարսելոնայի» խաղացողին

Լոնդոնի «Չելսին» հետաքրքրված է «Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Ռաֆինյայի ծառայություններով, հաղորդում է GiveMeSport-ը։

Անգլիական ակումբը 26-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու մտադրություն է ունեցել դեռ անցած ամռանը, երբ Ռաֆինյան անգլիական «Լիդս Յունայթեդից» տեղափոխվեց կատալոնական ակումբ։

Ընթացիկ մրցաշրջանում Ռաֆինյան իսպանացի Չավիի գլխավորած թիմի հետ մասնակցել է 38 հանդիպման, խփել է 9 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային աժեքը գնահատում է 50 միլիոն եվրո։

Այս ձմռանը «Չելսին» տրանսֆերային շուկայում ծախսել է 329,5 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում