18:19  ,  24 մարտի, 2023

Անդրե Կալիսիրը վնասվածք ստացավ եւ չի խաղա Թուրքիայի դեմ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ «Բրոմապոյկարնայի» (Շվեդիա) պաշտպան Անդրե Կալիսիրը վնասվածք է ստացել ուկրաինացի Ալեքսանդր Պետրակովի ղեկավարած թիմի մարզման ժամանակ, հաղորդում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը։

Նա չի կարողանա մասնակցել Թուրքիայի թիմի դեմ ընտրական հանդիպմանը։ Կալիսիրը բաց կթողնի 2-3 շաբաթ։

Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի առաջին տուրի Հայաստան - Թուրքիա հանդիպումը տեղի կունենա մարտի 25-ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում եւ կմեկնարկի 21:00-ին։

Ֆոտո՝ ՀՖՖ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում