18:09  ,  24 մարտի, 2023

Ռոբերտո Մանչինի․ Հիասթափված ենք արդյունքից

Ֆուտբոլի Եվրոպայի չեմպիոն Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին մեկնաբանել է Անգլիայի հավաքականից կրած 1:2 հաշվով պարտությունը Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի առաջին տուրի տնային խաղում։

«Հասկանում էինք, որ բարդ հանդիպում է լինելու։ Մենք երկու գոլն էլ բաց թողեցինք ստանդարտ դիրքից։ Այդ դրվագներում պետք է ավելի ուշադիր լինեինք։

Մենք գերիշխում էինք երկրորդ խաղակեսում եւ արժանի էինք ոչ ոքի արդյունքի։ Հիասթափված ենք արդյունքից, բայց առջեւում դեռ շատ հանդիպումներ կան»,- Մանչինիի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

 C խմբում Իտալիայի հավաքականը մարտի 26-ին կհյուրընկալվի Մալթայի թիմին, որն առաջին տուրում 1:2 հաշվով պարտվել է Հյուսիսային Մակեդոնիային։

Եվրո-2024, C խումբ, առաջին տուր

Իտալիա - Անգլիա` 1:2 (տեսանյութ)

Մատեո Ռետեգի, 56 - Դեքլան Ռայս, 13, Հարի Քեյն, 44, 11մ

Հեռացում՝ Լյուկ Շոու (Անգլիա), 80, երկրորդ դեղին քարտ

Հյուսիսային Մակեդոնիա - Մալթա՝ 2:1

Էլիֆ Էլմաս, 66, Դարկո Չուրլինով, 72 - Յանիկ Յանկամ, 86

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում