17:44  ,  24 մարտի, 2023

Լապորտա․ Մեսին գիտի, որ «Բարսելոնայի» դռները բաց են իր համար

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է Արգենտինայի հավաքականի 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսիի հնարավոր վերադարձի մասին։

«Մեսին գիտի, որ «Բարսելոնայի» դռները բաց են իր համար։ Տեսնենք, ես պետք է ճանապարհ գտնեմ «Բարսելոնայի» եւ Մեսիի հարաբերությունները լավացնելու համար»,- Լապորտայի խոսքը մեջբերում է Relevo-ն։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մեսին ու Լապորտան հեռախոսազրույց են ունեցել։ Մեսին 2021թ․ ամռանն է «Բարսելոնայից» տեղափոխվել ՊՍԺ, որի հետ նրա պայմանագիրը կավարտվի հունիսին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս