17:02  ,  24 մարտի, 2023

Ալեքսանդր Պետրակով․ Ցանկանում եմ, որ հավաքականում առաջատարները շատ լինեն

Հայաստանի հավաքականի ուկրաինացի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը նախախաղային ասուլիսում խոսել է Թուրքիայի թիմի դեմ ընտրական խաղին պատրաստվելու ընթացքի մասին։

«Նոր է սկսվում ընտրական մրցաշարը, խմբից դուրս գալու հնարավորությունները բոլոր թիմերի համար հավասար են։

Ֆուտբոլիստների մարզավիճակը նորմալ է, եկել էին տարբեր վիճակներով, բայց հիմա բերել ենք ընդհանուր հայտարարի։ Վաղը կտեսնենք, թե ինչ վիճակում են, ինչքան է մեզ հաջողվել։

Շատ են նորեկները, երիտասարդները, ծանոթացա տղաների հետ, յուրաքանչյուրի հետ առանձին զրուցել եմ, 6 ժամ զրուցել եմ, իմ աշխատանքային ոճն է, անհատական եւ մարդակային որակներին եմ ծանոթացել, խոսել եմ իմ պահանջների մասին։ Մեշ շաբաթ հավաք ենք անցկացնում։ Տղաները ժամային գոտիներ են փոխել։ Շատ բարդ է։ Լավ տպավորություն են թողել բոլորը։

Սպերցյանի առանցքով խաղ կառուցելը իմ մոտեցումը չէ։ Չեմ ցանկանում, որ մեկ առաջատար լինի։ Այո, նախկինում մեկն էր՝ Մխիթարյանն էր։ Հիմա ցանկանում եմ, որ առաջատարները շատ լինեն, թիմը առաջատար լինի։ Նաիր Տիկնիզյանը հայ է, դրա համար էլ հրավիրել եմ թիմ, դաստիարակված տղա է։

Շատ ծանր գործընթաց է սերնդափոխությունը հավաքականում։ Կտրուկ չի լինի։ Նորեկներն ունեն ներուժ։ Հավաքականն անընդհատ զարգացող կենդանի օրգանիզմ է։ Զրուցում եմ նրանց հետ եւ փորձում եմ փոխել նրանց մտածելակերպը, որպեսզի ձգտումներ եւ երազանքներ ունենան։ Պատրաստ եմ քննադատության»,- նշել է Ալեքսանդր Պետրակովը։

Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի առաջին տուրի Հայաստան - Թուրքիա հանդիպումը տեղի կունենա մարտի 25-ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում եւ կմեկնարկի 21:00-ին։

Հայաստանի հավաքական

Դարպասապահներ

Ստանիսլավ Բուչնև - «Փյունիկ»

Արսեն Բեգլարյան - «Ուրարտու»

Արման Ներսեսյան - ԲԿՄԱ

Պաշտպաններ

Վարազդատ Հարոյան - «Անորտոսիս» (Կիպրոս)

Անդրե Կալիսիր - «Բրոմապոյկարնա» (Շվեդիա)

Կամո Հովհաննիսյան - «Աստանա» (Ղազախստան)

Նաիր Տիկնիզյան - «Լոկոմոտիվ» (Ռուսաստան)

Գեորգի Հարությունյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)

Տարոն Ոսկանյան - «Ալաշկերտ»

Ժիրայր Մարգարյան - «Ուրարտու»

Էրիկ Փիլոյան - «Ուրարտու»

Երջանիկ Ղուբասարյան - «Նոա»

Կիսապաշտպաններ

Էդուարդ Սպերցյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)

Խորեն Բայրամյան - «Ռոստով» (Ռուսաստան)

Լուկաս Սելարայան - «Քոլամբուս Քրյու» (ԱՄՆ)

Տիգրան Բարսեղյան - «Սլովան» (Սլովակիա)

Էդգար Բաբայան - «Ռանդերս» (Դանիա)

Ժիրայր Շաղոյան - ԲԿՄԱ Սոֆիա (Բուլղարիա)

Վահան Բիչախչյան - «Պոգոն» (Լեհաստան)

Դավիդ Դավիդյան - «Փյունիկ»

Ուգոչուկվու Իվու - «Ուրարտու»

Կարեն Մուրադյան - «Արարատ-Արմենիա»

Արթուր Սերոբյան - «Արարատ-Արմենիա»

Հարձակվողներ

Նորբերտո Բրիասկո Բալեկյան - «Բոկա Խունիորս» (Արգենտինա)

Սարգիս Ադամյան - «Քյոլն» (Գերմանիա)

Հրանտ-Լեոն Ռանոս - «Բավարիա» (Գերմանիա)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս