16:03  ,  24 մարտի, 2023

Յուլիան Նագելսմանը կարող է գլխավորել Մադրիդի «Ռեալը»

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը ամռանը կարող է գլխավորել Մադրիդի «Ռեալը»՝ փոխարինելով իտալացի Կառլո Անչելոտիին, հաղորդում է Relevo-ն։

Սպասվում է, որ «Բավարիան» կհեռացնի Յուլիան Նագելսմանին եւ գլխավոր մարզիչի պաշտոնում կնշանակի գերմանացի Թոմաս Տուխելին, որը Լոնդոնի «Չելսիից» հեռանալուց հետո թիմ չունի։

«Ռեալը» Նագելսմանի թեկնածությունը դիտարկել է նաեւ 2018-ին, երբ նա գլխավորում էր գերմանական «Հոֆենհայմը»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում