Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը ամռանը կարող է գլխավորել Մադրիդի «Ռեալը»՝ փոխարինելով իտալացի Կառլո Անչելոտիին, հաղորդում է Relevo-ն։
Սպասվում է, որ «Բավարիան» կհեռացնի Յուլիան Նագելսմանին եւ գլխավոր մարզիչի պաշտոնում կնշանակի գերմանացի Թոմաս Տուխելին, որը Լոնդոնի «Չելսիից» հեռանալուց հետո թիմ չունի։
«Ռեալը» Նագելսմանի թեկնածությունը դիտարկել է նաեւ 2018-ին, երբ նա գլխավորում էր գերմանական «Հոֆենհայմը»։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում