14:12  ,  24 մարտի, 2023

Մբապե․ Գրիզմանը հիասթափված է, որ չի ստացել ավագի թեւկապը

Ֆրանսիայի հավաքականի նոր ավագ, փարիզյան ՊՍԺ-ի 24-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն ներկայացրել է իր պատկերացումները թիմի ավագի դերի մասին։

«Լավ ավագը պետք է իր շուրջը միավորի խաղացողներին եւ տանի իր հետեւից։ Նա պետք է կենտրոնացած լինի թիմի վրա։ Առաջին շաբաթս նոր դերում լավ անցավ։ Ինձ շատ մարդիկ շնորհավորեցին։ Ես ցանկանում եմ բաց լինել թիմակիցներիս համար, նրանց արտահայտվելու հնարավորություն տալ։

Այո, ես զրուցել եմ Գրիզմանի հետ ավագի թեմայով։ Նա հիասթափված է, որ չի ստացել ավագի թեւկապը։ Ես նրան հասկանում եմ։ Ես էլ այդպիսի արձագանք կունենայի։ Գրիզմանը կարեւոր խաղացող է Դեշամի դարաշրջանի հավաքականում։ Մենք միասին կձգտենք նոր հաղթանակների»,- Մբապեի խոսքը մեջբերում է Foot National-ը։

Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի առաջին երկու տուրերում Ֆրանսիայի հավաքականը մարտի 24-ին կխաղա Նիդեռլանդների, մարտի 27-ին՝ Իռլանդիայի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English