13:14  ,  24 մարտի, 2023

Թեմի Աբրահամը մտադիր է հեռանալ «Ռոմայից»

Իտալական «Ռոմայի» անգլիացի հարձակվող Թեմի Աբրահամը մտադիր է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ հեռանալ պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմից, հաղորդում է SkyItaly-ն։

25-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է վերադառնալ անգլիական Պրեմիեր լիգա։ Նրա ծառայություններով հետաքրքրված են Լոնդոնի «Չելսին» ու «Մանչեսթեր Յունայթեդը»։

Թեմի Աբրահամը «Չելսիի» սան է։ Անգլիական ակումբն իրավունք ունի 80 միլիոն եվրոյով վերադարձնել նրան։

Ընթացիկ մրցաշրջանում Աբրահամը «Ռոմայի» հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 38 հանդիպման, խփել 6 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2026թ․ հունիս։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում