11:03  ,  24 մարտի, 2023

Ռոնալդուի ռեկորդները․ 197 խաղ հավաքականում, 100 գոլ (ֆոտո)

Պորտուգալիայի հավաքականի եւ Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրի» 38-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Եվրոպայի առաջնության ընտրական խաղում (4:0) Լիխտենշտեյնի թիմի դեմ խաղադաշտ դուրս գալու եւ 2 գոլ խփելու շնորհիվ երկու ռեկորդ է սահմանել։

Նա 197-րդ հանդիպումն անցկացրեց Պորտուգալիայի հավաքականում եւ գերազանցեց Քուվեյթի հավաքականի 38-ամյա խաղացող Բադեր Ալ Մուտավի (196 խաղ) եւ Մալայզիայի հավաքականի նախկին խաղացող Սո Չին Էնի (195 խաղ) ռեկորդները ազգային թիմում անցկացրած հանդիպումների քանակով։

Ռոնալդուն դարձավ նաեւ առաջին ֆուտբոլիստը, որը հավաքականի պաշտոնական հանդիպումներում խփած գոլերի քանակը հասցրեց 100-ի։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում