10:24  ,  24 մարտի, 2023

Արգենտինայի հաղթանակը, Մեսիի 800-րդ գոլը (տեսանյութ)

Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականը Բուենոս Այրեսում ընկերական հանդիպում անցկացրեց Պանամայի հավաքականի հետ։ Լիոնել Սկալոնիի գլխավորած թիմն առավելության հասավ 2:0 հաշվով։

78-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց կիսապաշտպան Տիագո Ալմադան, 89-րդ րոպեին աչքի ընկավ Լիոնել Մեսին։

35-ամյա հարձակվողը 800-րդ գոլը խփեց կարիերայում։

Ազգային թիմում Մեսին խփել է 99 գոլ։ «Բարսելոնայում» նա աչքի է ընկել 672 անգամ, ՊՍԺ-ում՝ 29։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում