22:56  ,  23 մարտի, 2023

Իրանի եւ Ռուսաստանի հավաքականները խաղացին ոչ ոքի

Ֆուտբոլի Իրանի եւ Ռուսաստանի հավաքականներն ընկերական հանդիպում անցկացրին Թեհրանում։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1:1:

28-րդ րոպեին 11-մետրանոցից խաղի հաշիվը բացեց Մոսկվայի «Լոկոմոտիվի» կիսապաշտպան Անտոն Միրանչուկը։ 47-րդ րոպեին դարձյալ 11-մետրանոցից պատասխան գոլը խփեց պորտուգալական «Պորտուի» հարձակվող Մեհդի Տարեմին։

Ռուսաստանի հավաքականը մարտի 26-ին Սանկտ Պետերբուրգում ընկերական հանդիպում կանցկացնի Իրաքի ազգային թիմի հետ։

Ընկերական հանդիպում

Իրան - Ռուսաստան՝ 1:1

Մեհդի Տարեմի, 47, 11մ - Անտոն Միրանչուկ, 28, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում