20:54  ,  23 մարտի, 2023

Եվրո-2024․ Սլովենիան մեկնարկեց կամային հաղթանակով (տեսանյութ)

Մեկնարկեց ֆուտբոլային Եվրո-2024-ի ընտրական մրցաշարը։ H խմբի առաջին մրցափուլում Սլովենիայի հավաքականը 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ Ղազախստանի թիմի նկատմամբ։

24-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց «Ակտոբեի» հարձակվող Մաքսիմ Սամորոդովը։ 47-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց նորվեգական «Վիկինգի» պաշտպան Դավիդ Բրեկալոն։ Սլովենիայի հավաքականի հաղթական գոլը խփեց սլովենական «Մարիբորի» հարձակվող Ժան Վիպոտնիկը։

H խմբում մարտի 23-ին Դանիայի հավաքականը կընդունի Ֆինլանդիային, Սան Մարինոն՝ Հյուսիսային Իռլանդիային։

Եվրո-2024, ընտրական փուլ, առաջին տուր

H խումբ

Ղազախստան - Սլովենիա՝ 1:2 (տեսանյութ)

Մաքսիմ Սամորոդով, 24 - Դավիդ Բրեկալո, 47, Ժան Վիպոտնիկ, 78

Դանիա - Ֆինլանդիա՝ 23:30 (Երեւանի ժամանակ)

Սան Մարինո - Հյուսիսային Իռլանդիա` 23:45

C խումբ

Իտալիա - Անգլիա` 23:45

Հյուսիսային Մակեդոնիա - Մալթա՝ 23:45

J խումբ

Բոսնիա եւ Հերցեգովինա - Իսլանդիա՝ 23:45

Սլովակիա - Լյուքսեմբուրգ՝ 23:45

Պորտուգալիա - Լիխտենշտեյն` 23:45

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում