20:05  ,  23 մարտի, 2023

Իսպանիայի հավաքականն ունի նոր ավագ

Ֆուտբոլի Իսպանիայի հավաքականի նոր ավագ է դարձել Մադրիդի «Աթլետիկոյի» 30-ամյա հարձակվող Ալվարո Մորատան, հաղորդում է իսպանական AS-ը։ Նա այդ պատվին արժանացել է հավաքականի գործող ֆուտբոլիստներից ազգային թիմում ամենաշատ հանդիպում (61) անցկացրած լինելու շնորհիվ։

Իսպանիայի հավաքականի նախկին ավագ, «Բարսելոնայի» 34-ամյա կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը 2022թ․ աշխարհի առաջնությունից հետո ավարտել է կարիերան ազգային թիմում։

Իսպանիայի հավաքականը Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի առաջին երկու հանդիպումներում կմրցի Նորվեգիայի (մարտի 25) եւ Շոտլանդիայի (մարտի 28) հավաքականների հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում