19:23  ,  23 մարտի, 2023

Էդեգոր․ Տհաճ է, որ կորցնում ենք աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկին

Նորվեգիայի հավաքականի եւ Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Մարտին Էդեգորը մեկնաբանել է ազգային թիմի եւ Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդի վնասվածքը։ Նա չի կարողանա օգնել Նորվեգիայի հավաքականին Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի առաջիկա հանդիպումներում։

«Տհաճ է, որ կորցնում ենք աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկին, բայց ինչպես ասաց գլխավոր մարզիչը՝ մենք պետք է մոռանանք այդ մասին եւ կենտրոնանանք թիմին միացած ֆուտբոլիստների եւ առաջիկա խաղերի վրա։ Մենք ունենք լավ կազմ, որը կարող է հասնել լավ արդյունքների»,- Էդեգորի խոսքը մեջբերում է TV2-ը։

Հոլանդը աճուկի վնասվածքի պատճառով լքել է Նորվեգիայի հավաքականի ճամբարը եւ վերադարձել է Մանչեսթեր։

Ընտրական մրցաշարի առաջին տուրում նորվեգացիները մարտի 25-ին կհյուրընկալվեն Իսպանիայի հավաքականին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում