18:41  ,  23 մարտի, 2023

Դիբալան կփորձի «Յուվենտուսից» դատարանով ստանալ 50 միլիոն եվրո

Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի եւ իտալական «Ռոմայի» 29-ամյա հարձակվող Պաուլո Դիբալան դիմել է դատարան՝ իր նախկին ակումբ «Յուվենտուսից» պահանջելով 50 միլիոն եվրո, հաղորդում է իտալական Corriere della Sera-ն։

Դիբալան անցած մրցաշրջանի վերջում «Յուվենտուսի» հետ համաձայնության է հասել հինգ տարվա պայմանագրի վերաբերյալ, սակայն թուրինյան ակումբը վերջին պահին հրաժարվել է կնքել նոր պայմանագիր։ 50 միլիոն եվրոն տարբերությունն է այդ հինգ տարվա պայմանագրով հնարավոր վարձատրության եւ «Ռոմայի» հետ երեք տարվա պայմանագրով եկամտի միջեւ։

Ընթացիկ մրցաշրջանում Դիբալան «Ռոմայի» հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 29 հանդիպման, խփել 13 գոլ, կատարել 8 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում