17:25  ,  23 մարտի, 2023

29 տարում առաջին անգամ «Յուվենտուսի» ոչ մի խաղացող չի ընդգրկվել Իտալիայի հավաքականում

Ֆուտբոլի Իտալիայի հավաքականը Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի առաջին տուրում կընդունի Անգլիայի հավաքականին։ 29 տարում առաջին անգամ Թուրինի «Յուվենտուսի» ոչ մի խաղացող չի ընդգրկվել Իտալիայի հավաքականի կազմում, հաղորդում է Goal.com-ը։ Ռոբերտո Մանչինիի գլխավորած թիմի ընդլայնված հայտացուցակում ընդգրկված էր «Յուվենտուսի» պաշտպան Լեոնարդո Բոնուչին, սակայն 35-ամյա ֆուտբոլիստը դեռ չի վերականգնվել վնասվածքից հետո։

Նախորդ անգամ Իտալիայի հավաքականն առանց թուրինյան թիմի խաղացողի հանդես է եկել 1994թ․ հոկտեմբերին Էստոնիայի թիմի դեմ (2:0) Եվրո-1996-ի ընտրական մրցաշարում։

Իտալիա - Անգլիա հանդիպումը տեղի կունենա մարտի 23-ին Նեապոլում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:45-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում