16:30  ,  23 մարտի, 2023

32-ամյա Բոյան Կրկիչն ավարտեց ֆուտբոլիստի կարիերան

«Բարսելոնայի» նախկին հարձակվող Բոյան Կրկիչը 32 տարեկանում ավարտել է ֆուտբոլիստի պրոֆեսիոնալ կարիերան, հաղորդում է Sport.es-ը։ Այդ մասին հայտնել է «Բարսելոնայի» նախկին խաղացող Ժերար Պիկեն, որը նույնպես ավարտել է կարիերան։

2022 թվականին ճապոնական «Վիսել Կոբեի» հետ պայմանագրի ավարտից հետո Բոյան Կրկիչը մնացել էր առանց թիմի։ Նա «Բարսելոնայի» սան է։ Կատալոնական ակումբի հիմնական թիմում հանդես է եկել 2006-2011 թվականներին՝ դառնալով Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի հաղթող։

Բոյան Կրկիչը հանդես է եկել նաեւ «Ռոմայում», «Միլանում», «Այաքսում», «Սթոք Սիթիում», «Մայնցում», «Ալավեսում» եւ «Մոնրեալ Իմփեքթում»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում